Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

Եթե Վեհափառի դեմ պայքարում էս այլասերված եզն է ձեր հույսը, ողբամ ձեր պայքարի վրա

Եթե Վեհափառի դեմ պայքարում էս այլասերված եզն է ձեր հույսը, ողբամ ձեր պայքարի վրա
29.06.2025 | 12:21

Եթե սա ձեր օրինակելի հոգևորականն է, ձեր դրած կաթողիկոսն էլ սրա նման մեկը պիտի լինի։

15 տարի էս անասունին թողել ենք կորի իր սեփական անկարևորության մեջ, անգամ չենք ուզել սրա արած վատ բաները պատմել, որ իրեն կարևոր չզգա, ապրի իր անտեսված, գրոշի արժեք չունեցող կյանքով, իսկ դուք բերել եք սրան հանրային ալիք։

Մեկդ հարցրեք՝ կհամաձայնվի՞ ինձ հետ ուղիղ եթերում բանավեճի գալ իր Կալկաթայում (ծառայած) տարիների մասին մի քիչ խոսենք։

Եթե Վեհափառի մասին վատ կարծիքի եք, սրա արածները որ պատմեմ, անվերադարձ կուղարկեք գրողի ծոցը։

Նենց չի Վեհափառին եմ պաշտպանում, սրա հովանավորը հենց ինքն է եղել։ Բայց եթե պիտի պայքարեք նրա դեմ սրանցով, ուրեմն գոնե մի ասեք մտահոգ եք ու եկեղեցու մասին եք մտածում։

Սրան Civic. am ում տեղ էիք տալիս, բան չասինք, ձեր կուսակցական պրոպագանդայի ալիքն է, ինչ ուզում եք արեք, Ռոման Բաղդասարյանի ալիքում միքիչ թռվռաց, էլի ասեցինք ոչինչ, թող մի քիչ Վեհափառն էլ զգա, թե ու՞մ էր ծոցում մեծացնում և ու՞մ էր սատարում մի խումբ անմեղ հայ երիտասարդների դեմ, բայց հո՛պ... հանրային ալիքում եք արդեն էս թյուրիմածությանը հերոսացնում (հղումը՝ Հ.Գ.-ում)։

Մեկդ սա ուղարկեք իրեն ու ասեք թող թարգի ու հետ գնա Կանադա, չասեմ՝ ու՞մ մոտ։ Եթե կարծում է հեսա կաթողիկոս է փոխվելու ինքն էլ նորից դառնա Մայր Աթոռի միաբան, ուրեմն թան էլ չէ, փրթած մածուն։

Էդ խաչն ու սքեմդ հանի, այ մեր օրերի հերոս, դրանք հոգևորականները պետք է կրեն, որը դու չես, ու ամեն տեղ ներկայացի քո անունով` ՆՇԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ։ Քեզ ԽՈՐԵՆ կարգած կառույցը վաղուց հետ է վերցրել այդ անունը։

ՈՒ ընդհանրապես, այ աներես, դու 2 անգամ ես կարգալույծ եղել։

Մոռացե՞լ ես, ոնց ընկար Վեհափառի ոտքերը, որ քեզ ներեց, հետ վերցրեց եկեղեցի և ուղարկեց մեր գլխին, թե ի՞նչ էինք արել երեխա հալներովս, որ քո նման չարիքով պատժվեցինք։

Չեմ մանրանում, բայց էն ժամանակ էինք երեխա և էն ժամանակ պաշտոն կար ձեռքդ, այ ապիկար, որ ինձ քո ստերով դպրոցից հեռացրեցիր, ինչ ա թե աչքերիդ մեջ նայելով ասել էի թե ո՞վ ես և ինչե՞ր ես անում դպրոցում։ Մոռացե՞լ ես։

Կանչիր բանավեճի հիշեցնեմ ու խոստանում եմ, որ էնքան կփոշմանես, որ Կանադա չէ, Մոզամբիկ կգնաս ապրելու, ֆեյսբուքդ էլ ինչպես առաջ, վախից կջնջես, որ տեղդ չիմանան։

Կարեն ՄԽԻԹԱՐՅԱՆ

Հ.Գ.

https://www.youtube.com/live/L9QYke6Lavg

Դիտվել է՝ 353

Մեկնաբանություններ